Events

Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայկական առևտրային ցանցի» վարչության անդամ Վահրամ Փիրջանյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրին, կարևորեց կազմակերպության հայանպաստ գործունեությունը, ներդրումային արդյունավետ աշխատանքը՝ հայկական սփյուռքի ներուժը համախմբելու գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, ներդրումների խթանման հնարավորություններին:

Քննարկվեցին «Հայկական առևտրային ցանցի» առաջիկա ընդհանուր ժողովի, ինչպես նաև՝ 2 տարին մեկ գումարվող ֆորումի կազմակերպման, տարբեր երկրներում գործող մասնաճյուղերի հետ կապ ստեղծող և աշխատանքները համադրող հայաստանյան ներկայացուցչի ընտրության հետ կապված հարցեր:

Նշենք, որ «Հայկական առեւտրային ցանց» («ՀԱՑ») հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների համահայկական ընկերակցությունը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ 2011թ. ապրիլի 30-ին` Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ կազմակերպված Հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի երկօրյա քննարկումների արդյունքում:

Հայկական առևտրային ցանցը նպատակ ունի խթանել կապերը համահայկական բիզնես ընկերակցության ներսում: Այն ջանում է դառնալ հարթակ հայկական առևտրային և բիզնես կազմակերպությունների երկկողմ հարաբերությունների, գիտելիքների ու փորձի փոխանակման, համատեղ համագործակցային նախաձեռնությունների իրականացման համար՝ ողջ աշխարհում: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգին:

Members